Դեկտեմբերի 7-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում գտնվող կանգառներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևում կարող է լինել ոչ միայն շարքային խուլիգանություն, այլև իսկական հարձակում: LifeNews-ի փոխանցմամբ՝ նման վարկածի վրա են ներկայում աշխատում քննիչները: Հայազգի գործարար Անդրանիկ Պողոսյանը, ով համարվում է ենթադրյալ զոհ, դեպքի հետևանքով չի տուժել, ինչը չես ասի նրա ավտոմեքենայի մասին:

 

Դեկտեմբերի 7-ի երեկոյան Անդրանիկը դուրս է եկել խանութից, նստել է մեքենան, սակայն չի էլ հասցրել շարժվել տեղից, երբ պայթյուն է տեղի ունեցել: Տղամարդը հրաշքով չի տուժել, քանի որ պայթուցիկ փաթեթն ի սկզբանե ընկել է նրա մեքենայի մեջ:

 

«Տեղի ունեցավ ուժեղ հարված, սակայն պայթյուն չկար: Այն որոտաց միայն մի քանի վայրկյան անց: Երբ պայթեց, ես վախեցա, նստարանը հետ հրեցի ու պառկեցի: Նայեցի՝ ապակիներն արդեն չկային»,- հիշում է տղամարդը:

 

Իրավապահ մարմիններում չեն բացառում, որ պայթուցիկը նախատեսված է եղել հենց Պողոսյանի համար:

 

Տղամարդը 2 տարի պայքարում է հարևան տան վարձակալների դեմ: Հարևանը՝ զբոսաշրջային ընկերության սեփականատերը, անօրինական կերպով ավելացրել է հարկերի քանակը, ինչը հարուցել է Պողոսյանի դժգոհությունը:

 

Նա իսկական հետաքննություն էր նախաձեռնել՝ դիմելով բոլոր հնարավոր ատյաններին: Անձամբ Անդրանիկը չի հավատում, թե ինքնաշեն սարքը նախատեսված է եղել իր համար: Իսկ տեղի ունեցածն արդյոք խուլիգանությո՞ւն է եղել, թե՞ սպանության փորձ, կպարզի հետաքննությունը:

 

Դեպքի հետևանքով Պոկրովկա փողոցի թիվ 19 տան մոտ գտնվող կանգառում տուժել էր 5 մարդ, նրանք ստացել էին բեկորային վնասվածքներ, սակայն, ըստ բժիշկների, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: