2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր' դեկտեմբերի 11-ին, իրականացված թվով 8 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 21-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 3-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 29-ով:
Այսօր' դեկտեմբերի 11-ին, լրացել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու համար օրենքով սահմանված ժամկետը:
Սահմանված ժամկետում ընդհանուր առմամբ 53 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 30-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 42-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 101-ով: