Լոնդոնի հյուսիսում անցկացված ոստիկանական հատուկ օպերացիայի ժամանակ 1 մարդու են գնդակահարել, հայտնում է BBC-ն:
Օպերացիան սկսվել է տեղի ժամանակով Երևանի ժամանակով ժ. 13:00-ին: Տղամարդու մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն: Հաղորդվում է, որ նա ստացել է հրազենային վնասվածքներ ու մահացել է մինչ շտապօգնության մեքենայի ժամանումը:
Հատուկ գործողության անցկացման նպատակը նույնպես չի բացահայտվում: Հաղորդվում է միայն, որ այն անցկացվել է հետախուզության տրամադրած տվյալների հիման վրա, միաժամանակ, ահաբեկչության հակազդման միջոցառումների շրջանակում: Տղամարդու մահը կուսումնասիրի ներքին հետաքննությունների բաժանմունքը: