Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, քննվում է «Հայ ազգային կոնգրեսի» դիմումը՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

 

«Հայ ազգային կոնգրեսի» դիմումն ընթերցելու ընթացքում, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդմիջեց այն՝ նշելով, որ անհրաժեշտություն չկա այն ընթերցելու, քանի որ հանձնաժողովի անդամներն արդեն ընթերցել են և ծանոթ են դրա բովանդակությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ դիմումն ընթերցվում է ուղիղ հեռարձակմամբ հետևողների համար և այն չընթերցելը սխալ է: