ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով' դատապարտյալ Կ. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Ն. Գ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են «B 8» դաջվածքով 8 դեղահաբ' ընդհանուրը 3,1 գրամ քաշով:

 

Առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: