Կալանավարված և ձերբակալված անձինք հնարավորություն կունենան իրենց պաշտպանների հետ հանդիպել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Նախագծին կողմ քվեարկեց 99 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային:

 

Նախագծով նախատեսվում է չսահմանափակել ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ փաստաբանների կամ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ հանդիպումներն աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին: Ընդ որում, հանդիպումների ժամն ու տևողությունը ևս չի սահմանափակվելու: