Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 96 պատգամավոր:
Օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններից հետո օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ դրությունը դադարեցնելու լիազորությունները ՀՀ Նախագահից փոխանցել կառավարությանը: Օրենքի նախագծի ընդունումից հետո արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը կվերապահվի կառավարության լիազոր մարմնին:
Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են նաև արտակարգ դրության ժամանակ մյուս գերատեսչությունների լիազորությունները: