Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցները պատրաստվում են տարածել հյուրանոցային բիզնեսի, փայտամշակման, օդաչուների պատրաստման և տարբեր ոլորտներում պետպատվերների վրա, գրում է «Կոմերսանտը»:

 

Պարբերականը հղում է անում տնտեսական զարգացման նախարարության կողմից պատրաստված կառավարության նախագծին: Նոր տարբերակում թվարված են աշխատանքների և ծառայությունների տեսակները, որոնց իրականացումն արգելված է թուրքական ընկերություններին ՌԴ-ի տարածքում: Դրանք են՝ շինարարությունը, զբոսաշրջությունը, հյուրանոցային բիզնեսը, փայտամշակումը և քաղաքացիական անձնակազմի պատրաստումը:

 

Թերթի աղբյուրի խոսքով՝ սահմանափակումներն ազդելու են միայն նոր պայմանագրերի վրա, որոնք կնքվել են դեկտեմբերի 10-ին:

 

Պատժամիջոցների իրականացման վերահսկողությունը կարող է նշանակվել Ֆինանսական դիտարկումների դաշնային ծառայությանն ու Կենտրոնական բանկին: