Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա:
Պորոշենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում մասնակցելու է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ հանդիպմանը: Քննարկվելու են քաղաքական, տնտեսական, պաշտպանության ոլորտի համագործակցության և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:
Էրդողանի և Պորոշենկոյի վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ ամիս Նյու Յորքում' ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: