Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան և Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները անօրինական ներգաղթի դեմ վախի և տնտեսական պատճառներով, գրհայտնում է Greek City Times-ը:
Գագաթաժողովին Հունաստանին աջակցել են Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախորդ գագաթաժողովի ժամանակ ասել է. «Պարզ է, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր եվրոպացի գործընկերներին բացատրենք, թե ինչու է այդ հարցը կարևոր ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի համար, այն նաև Եվրոպայի և Արևելյան Միջերկրական ծովում աշխարհաքաղաքական կայունության համար: Կարծում եմ՝ ամեն հանդիպումից հետո այդ ուղղությամբ պետք է երկար աշխատանք տանել»:
Նրա խոսքով՝ դեկտեմբերը վերջնաժամկետն է, որպեսզի Եվրոպայում որոշում կայացվի այս հարցի վերաբերյալ, եթե Թուրքիան շարունակի միակողմանի կարգով խախտել միջազգային իրավունքը:
Հիշեցնենք, որ հունական կողմը առաջարկել է նաև Թուրքիային զենքի վաճառքի էմբարգո սահմանել, որն արդյունքում չի մտել նախորդ եզրակացությւոնների տեքստում: