Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ եվրագոտուց երկրի դուրս գալու դեպքում նման որոշման հաջորդ հավակնորդները կլինեն Իսպանիան և Իտալիան, փոխանցում է Reuters-ը:

 

«Եթե Հունաստանը պայթի, հաջորդը կլինեն Իսպանիան և Իտալիան, իսկ այնուհետև ինչ-որ պահի նաև Գերմանիան: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է գտնել իրավիճակը հաղթահարելու միջոց, մնալ եվրագոտում»,- հայտարարել է նախարարը:

 

Կամենոսի խոսքով՝ անթույլատրելի է, որ «հույները շարունակեն վճարել ամեն ինչի համար»: Միևնույն ժամանակ նախարարը հերքել է Հունաստանի համար երրորդ վարկային ծրագրի անհրաժեշտությունը: