Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էրեն Էրդեմի դեմ՝ RT-ին տված աղմկահարույց հարցազրույցից հետո: Էրդեմը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Թուրքիայի տարածքից ԻԼԻՊ-ի գրոհայիններին զարին տեսակի գազ էր մատակարարվում, որն օգտագործվում է քիմիական զենքի արտադրման համար:

 

 

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությունը քաղաքական գործչին պետդավաճանության մեջ է կասկածում: Հաղորդվում է, որ Էրդեմին հնարավոր է զրկեն խորհրդարանական անձեռնմխելիությունից:

 

 

Պատգամավորը պնդում է, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Արևմուտքում գիտեն հանցագործներին, որոնք 2013 թ. Սիրիայում իրականացրել են քիմիական հարձակումներ, որոնց մեջ մեղադրել են Բաշար Ասադին, գրում է «ՌԻԱ նովոստին»: