Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ով օրերս վիճաբանել էր Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, Facebook-ի իր էջում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում արած հայտարարությանը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայում պաշտոն տալու վերաբերյալ:

 

«Չնայած քննադատում եմ Սաակաշվիլիին, բայց հաստատ Պուտինը չէ, որ պետք է Ուկրաինայի փոխարեն վճռի ու խորհուրդներ տա: Առանց արյունախումների խորհուրդների մի կերպ կդիմանանք»,- գրել է նա:

 

Հիշեցնենք, որ այսօր Պուտինը հայտարարել էր, թե Սաակաշվիլիի նշանակումն Օդեսայի նահանգապետի պաշտոնում ուկրաինացի ժողովրդի դեմքին թքել է նշանակում: