Արևմտյան ԶԼՄ-ներն ուշադիր ուսումնասիրել են դեկտեմբերի 17-ին կայացած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր հայտարարությունները: Մասնավորապես նրանք, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության հարցերին:

 

Ամերիկյան լրատվամիջոցները նշել են ՌԴ նախագահի խոսքերը Դոնալդ Թրամփի վերաբերյալ: Այսպիսով, Politico հրապարակումն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահի թեկնածուին տաղանդավոր անձ է համարում: Ամերիկացի քաղաքական գործիչը, իր հերթին, բազմիցս հրապարակայնորեն արտահայտել է իր հիացմունքը Պուտինի գործողությունների հանդեպ:

 

Իտալական IL Giornale պարբերականին ամենաշատը հետաքրքրել են Պուտինի խոսքերն այն մասին, որ նա մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Սիրիայի հարցով: Մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան: Պարբերականը չի անտեսել նաև Պուտինի խոսքերը Թուրքիայի վերաբերյալ՝ եզրակացնելով, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում լարվածությունը դեռ չի նվազել:

 

Մինչդեռ, բրիտանական Express պարբերականը լրջորեն մտահոգված է Պուտինի հայտարարություններով՝ Անկարայի գործողությունների վերաբերյալ: Այն ենթադրում է, որ երկու երկրների միջև լարված հարաբերությունները կարող են, ի վերջո, ազդել նաև ԵՄ-ի վրա: Եվրոպան անհանգստացած է այդ կոնֆլիկտով հիմնականում «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ աշխատանքների դադարեցման պատճառով:

 

Փորձագետները կարծում են, որ Թուրքիային լուրջ խնդիրներներ են սպասվում էներգետիկայի ոլորտում: Եվ եթե Անկարան դիմի գազի մատակարար այլ երկրներին՝  դա կհակասի Եվրոպայի շահերին:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցկացրել է 11-րդ մեծ մամուլի ասուլիսը, որը տևել է ավելի քան երեք ժամ: Այդ ընթացքում նախագահը պատասխանել է մի քանի տասնյակ հարցերին: