Արևմտյան ԶԼՄ-ներն Ուկրաինայի զինադադարը անվանել են իբրև Վլադիմիր Պուտինի քաղաքական մաքուր հաղթանակ:
«Ուկրաինայի հրադադարը Պուտինի հաղթանակն է»,- USA Today ամերիկյան հրատարակությունը այս խոսքերով է վերնագրել իր վերլուծական հոդվածը: Թերթը մեջբերում է նաև նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախկին խորհրդական Թոբի Գաթիի խոսքը. «Պուտինը բացահայտ կերպով հասկացրել է, որ աշխարհի այս հատվածի մասով քննարկմանը ո′չ Միացյալ Նահանգները, ո′չ ՆԱՏՕ-ն չեն մասնակցելու, իսկ հիմնական օրենքները Ռուսաստանն է որոշելու»,- հոդվածի տեքստը մեջբերում է "Россия 24" հոռուստաալիքը:
Գրեթե նույն կերպ է վերնագրված նաև գերմանական Tagesspiegel թերթի հոդվածը. «Վլադիմիր Պուտինը հաղթեց»: Ըստ հեղինակի՝ Ռուսաստանը պաշտպանել է հարավ-արևելքի ռուսալեզու բնակչությանը: Իսկ արևմուտքն էլ իր հերթին պետք է լուրջ դասեր քաղի այդ ամենից: