Նախօրեին տեղի ունեցած՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, բուռն արձագանք է առաջացրել արևմտյան ԶԼՄ-ների շրջանում:

 

Օրինակ՝ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը կարծում է, որ բանակցությունները Սիրիայի հարցի կարգավորման համար ուժեղ մեկնակետ են: Ինչպես նշում են լրագրողները, հաշվի առնելով, որ Պուտինն ընդգծել է Վաշինգտոնի կողմից արված որոշ առաջարկների լրացուցիչ  քննարկման անհրաժեշտությունը՝ հանդիպման արդյունքը կարելի է դրական գնահատել:

 

Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը նշում է, որ երկու կողմերի միջև դժվար կլինի գտնել շփման կետ՝ հաշվի առնելով Ասադի քաղաքական ապագայի վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի տարբեր դիրքորոշումները:

 

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մինչ այդ նա բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: