ԱՄՆ պետդեպարտամենտն անհաջող սխալ է թույլ տվել՝ Ցյուրիխում գերատեսչության ղեկավար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման նախապատրաստման ժամանակ:
Ամերիկյան կողմը Ռուսաստանի դրոշը գլխիվայր է կախել և նույնիսկ չի էլ կասկածել, որ դա եռագույնի սխալ դիրքն է, հայտնում է Presstv.com-ը:
Նախօրեին Շվեյցարիայում Լավրովը և Քերին համատեղ հանդիպում են անցկացրել Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում: