ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպմանը կարծարծի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը, կքննարկի Սու-24-ի խոցման հետ կապված իրադրությունը և Ուկրաինան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:

 

 

«Նրանք կքննարկեն Սիրիայի իրադրության կարգավորման Վիեննայի գործընթացը, ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը և Ուկրաինան՝ տեղի իրադրությունը, Մինսկի համաձայնությունների կատարման ընթացքը»,- ասել է Թոները:

 

 

Ավելի վաղ Պետդեպում հայտնել են, որ Քերին պլանավորում է Լավրովի հետ հանդիպում անցկացնել ԵԱՀԿ-ի հանդիպման շրջանակներում, որը տեղի կունենա Բելգրադում դեկտեմբերի 3-4-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: