Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը մոտակա նստաշրջանում, կապված Ուկրաինայի հարավում լարվածության աճի մասին տեղեկատվության հետ, հնարավոր է քննարկի Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցները:

 

«Մենք տեղեկություններ ենք ստանում Ուկրաինայում ռուս զինվորների ներկայության և անկարգությունների վերաբերյալ: Դա ցույց է տալիս, որ մենք Եվրոպական խորհրդի առաջիկա նիստում պետք է զբաղվենք այդ հարցերով:

 

Մենք դեռևս այս տարվա մարտին հստակ կերպով ընդգծել ենք, որ լարվածության հետագա աճի դեպքում մենք ստիպված կլինենք խոսել պատժամիջոցների մասին»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Բեռլինում հայտարարել է Մերկելը: