ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսային զրույցում ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը՝ հավասարության և փոխադարձ շահերի սկզբունքների հիման վրա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
«Քննարկելով ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս բարդ իրավիճակը՝ Լավրովը ընդգծել է դրանց կարգավորման անհրաժեշտությունը: Սա հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք Ռուսաստանի և ԱՄՆ-ի դերը միջազգային հրատապ խնդիրների լուծման հարցում»,- ասել է աղբյուրը: