Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորումը շատ ակտիվ է ընթանում ռուսական կողմի միջնորդությամբ, բայց առանց ավելորդ շտապողականության: Այդ մասին գրում է «Իզվեստիան»` վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում աղբյուրին:
«Ռուսաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է ճգնաժամն այնպես հաղթահարել, որպեսզի դրա բոլոր մասնակիցները, ներառյալ ինքը` Լեռնային Ղարաբաղը, դրանից առավելագույնս անցավ դուրս գան:
Ռուսական պլանը, մասնավորապես, նախատեսում է ԼՂՀ-ի և Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական կողմից», - գրում է պարբերականը:
«Իզվեստիայի» աղբյուրի խոսքով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակից հետո, որում նա ներողություն էր խնդրում ռուսական ՌՏՈՒ-ի խոցված ռմբակոծիչի համար, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հանգուցալուծման վրա: