Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12.00-ին, առաջնորդարանի դահլիճում տեղի կունենա շախմատի միաժամանակյա 3-րդ խաղը' միջազգային գրոստմայստեր և Եվրոպայի ուսանողական առաջնության 2-րդ մրցանակակիր Հովհաննես Գաբուզյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Խաղին կմասնակցեն քահանաներ, զինվորներ, հաշմանդամներ, երիտասարդներ՝ թեմի երիտասարդաց միություններից, Երևանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհրդից, Երևանի շախմատի դպրոցներից, ՀՀ Ոստիկանական ակադեմիայից, Ազգային առաջնորդության ինստիտուտից, «Փոքր Մհեր» կրթահամալիրից և այլ ուսումնական հաստատություններից: Մրցույթը կանցկացվի 2 փուլով: Առաջին փուլում մասնակիցները կմրցեն միմյանց հետ: Հաղթողների հետ միաժամանակյա խաղ կանցկացնի գրոսմայստերը: Մրցույթը կվարի միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ Ս. Աբգար արքայի տոնին նվիրված շախմատային այս խաղը կազմակերպում են ԱՀԹ երիտասարդաց միությունները: Մրցաշարն անց է կացվում երրորդ անգամ: