Իրանում ընթացող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում տեղի ունեցան 2-րդ և 3-րդ տուրերի պարտիաները:
Հովհաննես Գաբուզյանն իր երկու պարտիաներն էլ ավարտեց հաղթանակով, իսկ Հրայր Սիմոնյանը մեկ հաղթանակ տոնեց և մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 3-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 3 միավոր և մրցաշարի առաջատարների թվում է, իսկ Հրայր Սիմոնյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր: