Շարունակվում է Կազանի միջազգային մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել՝ առավելության հասնելով Տիմոֆեևի նկատմամբ: Զավեն Անդրիասյանն առավելության է հասել Յանդեմիրովի նկատմամբ, իսկ Դավիթ Շահինյանը զիջել է Շիմանովին: