Երբ Հայաստանում մեկը մյուսի հետևից զանազանսուպերմարկետներ էին բացվում, տեսնես որևէ մեկի մտքով անցնո՞ւմ էր, թե ինչով է այդ ամենն ավարտվելու: Չնայած ընդամենը մի քանի օր է մնացել Նոր տարվան, սակայն երևանյան տոնավաճառներում, պարզվում է, ակտիվ առևտրի փոխարեն, իսկական դատարկություն է տիրում:Շատ առևտրականներ ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում են սուպերմարկետներին, որոնք, փաստացի, «խփում» են տոնավաճառների գործին, ու մարդիկ շուկա այցելելու փոխարեն նախընտրում են իրենց գնումները կատարել սուպերմարկետներից: Վերջիններս էլ ոչինչ չեն խնայում գնորդներին իրենց կողմը գրավելու համար' այդ նպատակով նույնիսկ մարդկանց առաջարկելով ապառիկով Նոր տարի նշելու գրավիչ պայմաններ, ինչը, դատելով հանրային արձագանքից, բավական լայն տարածում է ստացել մարդկանց շրջանում. հայկական ավանդական ամանորյա սեղանը չի կարող ճոխ չլինել, և շատերն այդ տոնը հավուր պատշաճի դիմավորելու համար պատրաստ են ամեն ինչի, նույնիսկ' ապառիկով մեծաքանակ մթերք գնելուն, ինչին, հավանաբար, միայն Հայաստանում կարող ես հանդիպել:
Տնտեսության մեջ վերջին տարիներին նկատվող բացասական գործընթացները, որոնց թվին է դասվում նաև խոշորացման պրոցեսը, իրենց սև գործն արել են: Հիմնականում առևտրևային տնտեսություն ունեցողի համարում ունեցող մեր երկրում այսօր առևտրականները փաստացիպարապուրդի են մատնված: Փոխարենը'հատկապես տարվա այս շրջանում իրենց անհատակ գրպաններն են ինտենսիվորեն լցնում սուպերմարկետների տերերը, որոնց ագահությունը,կարծես, չափ ու սահման չունի: Թե ինչ ճանապարհներով է պետք դուրս գալ ստեղծված վիճակից, թողնենք տնտեսագետների հայեցողությանը, փաստենք միայն, որ չի կարելի մարդկանց զրկել իրենց ավանդական զբաղմունքից' առևտրից առանց փոխարենը ինչ-որ բան առաջարկելու:
Դավիթ Բաբանով