«Գնալով տրագիֆարսի է վերածվում Բնապահպանության նախարարության նոր նախարարի վարած կադրային քաղաքականությունը: Վերջինիս թեթև ձեռքով շարունակվում է տարիների վաստակ ունեցող, իրենց գործը գերազանց իմացող աշխատակիցներից ամեն գնով ազատվելու և սեփական, չգիտես որտեղից պեղած, բայց ոլորտից բացարձակապես գաղափար չունեցող կադրերով իրեն շրշապատելու գործընթացը»: Գրում է «Իրավունք» թերթը:

 

«Ըստ լուրերի՝ այս ամենն իրագործելու համար նախարարը մշակել է յուրօրինակ սցենար, իր մոտ է կանչում աշխատանքից ազատելու հերթական թեկնածուին, ամբարտավան տոնով հարձակվում է նրա վրա, որից հետո իրեն հարգող աշխատակիցը ազատման դիմում է գրում:

 

Եվ եթե նախորդ նախարարների օրոք աշխատանքից ազատում էին միայն կազմակերպության ղեկավարներին, այն էլ երբեմն, նա չի խորշում ընդհուպ մինչև հավաքարարների կադրային խնդիրները լուծելուց, և հենց դրա համար է, որ նախարարության ազատված և դեռևս աշխատող աշխատակիցները նրան «մեծարում են» «Արամայիս՝ հացին վայիս» «բարձր» տիտղոսով»:

 

Մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: