Ոստիկանության Սպիտակի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները դեկտեմբերի 25-ին' ժամը 15.30-ին, օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1981 թ. ծնված Ալեքսանդր Պ.-ին, ով 2013 թ. հունիսի 14-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի մեղադրանքով (Սեռական հարաբերությունը տա սնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից' Ալեքսանդր Պ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Տաշիրի բաժնի ՁՊՎ: