ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին՝ ժամը 16.00-ին, Երևանի Վանթյան փողոցի թիվ 61 հասցեից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արման Ե.-ին, որը 2017թ. հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: