ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ իրավապահների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, այս տարվա ապրիլի 29-ին ՌԴ Սամարայի մարզում հայտնաբերվել և ձերբակալվել, իսկ հոկտեմբերի 23-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1988թ. ծնված Էդգար Մ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Էդգար Մ.-ն 2008թ. հուլիսի 30-ից Գյումրիի ոստիկանության կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: