ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը' դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.


Երթուղի 1-ին'

Լամպերի գործարան - Մետրո «Բարեկամություն» - «Այրարատ» կ/թ-«Սասունցի Դավիթ» կայարան - «Հայրենիք» Կ/թ - «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Լամպերի գործարան:

Մեկնումը' դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ին Լամպերի գործարանի մոտից:


Երթուղի 2-րդ'

Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ) - Ավան - Առինջ - «Հաղթանակ» զբոսայգի- Օպերա - Մաշտոցի պողոտա – Կիլիկիա ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ)

Մեկնումը' դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:


Երթուղի 3-րդ'

Դավթաշենի շուկա - Հանրապետական հիվանդանոց - 15 թաղամաս - Մալաթիա-«Եռաբլուր» զինվորական պանթեոն- Դավթաշենի շուկա:

Մեկնումը' դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Դավթաշենի շուկայի մոտից: