ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն դեկտեմբերի 29-ին այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր:
Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը ծանոթացել է առաջնագծում զինվորների ծառայության ընթացքին և պայմաններին: Զինծառայողների հետ երկարատև զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի, այլ երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, պատասխանել սպաների և զինվորների տարբեր հարցերի։
Նախարար Նալբանդյանը շնորհավորել է զինծառայողներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ծառայություն, տոկունություն, առողջություն՝ վստահեցնելով, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերն՝ ուղղված հարատև խաղաղության և կայունության ամրապնդմանը։