Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:

 

Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ' Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։

 

Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։ Հայաստանի արտգործնախարարը մաղթեց, որ զինծառայողների ծնողները և հարազատները միշտ բարի լուրեր ստանան իրենց որդիների հաջող ծառայության մասին և առավել հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով։ Էդվարդ Նալբանդյանը խաղաղ ծառայություն մաղթեց՝ նշելով, որ Հայաստանի դիվանագետներն իրենց ջանքերն են ուղղում մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության ամրապնդմանը։

 

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտգործնախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ ծառայության պայմաններին: