Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դեկտեմբերի 30-ին կարգադրություն Է ստորագրել Գեորգի Կվիրիկաշվիլիին հանրապետության վարչապետ նշանակելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները վստահության քվե են հայտնել նոր վարչապետի գլխավորած նախարարների կաբինետին, ինչպես նաեւ պաշտպանել են կառավարության «Ուժեղ» ժողովրդավարական, միասնական Վրաստանի համար՚ ծրագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին դեկտեմբերի 28-ին խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել իր կառավարության կազմը. դրանում գրեթե բոլոր պաշտոնները պահպանել են նախորդ նախարարները, նոր են դարձել միայն փոխվարչապետն ու արտաքին գործերի նախարարը. այս պաշտոններն ավելի վաղ զբաղեցնում էր Կվիրիկաշվիլին ինքը, հաղորդել Է Sputnik-ը: