Փաստորեն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքը գործ է. ժամանակին մարդն ասում էր՝ ջրածնային ռումբ ունի, ու ոչ մեկ լուրջ չէր ընդունում: Դե մի տեսակ նրա կերպարն էլ լուրջ չի ընկալվում: Բայց տեսեք, որ պարզվեց՝ իրականում ունի ու նույնիսկ փորձարկեց այն: Ավելին՝ փորձարկումը նույնիսկ հարևան Ճապոնիայում արդեն խուճապ է առաջացրել: Էլ ավելին՝ այդ խուճապն արդեն անցել է օվկիանոսի վրայով և հասել մինչև ԱՄՆ, Եվրոպա, և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այս կապակցությամբ արտակարգ հանդիպում է պատրաստվում անցկացնել:

 

Այսինքն՝ Կիմ Չեմ Ընը հենց այնպես ոչինչ չի ասում: Հետաքրքիր է, մի առիթով էլ Հյուսիսային Կորեայի նախագահն ասել էր, թե ինքը Թուրքիան կվերացնի աշխարհի երեսից: Կարո՞ղ է՝ մի օր էլ դա իրականություն դառնա: Իհարկե, հասկանալի չէ, թե որը կլինի այդտեղ Հյուսիսային Կորեայի շահը, բայց դե հիմա մարդ է, ասել է, ինքն էլ իր խոսքի տերն է, ու մանավանդ հայերիս էլ դա ձեռնտու է: Հուսանք:

 

Կարեն Վարդանյան