The New York Times թերթի հարցմանը մասնակցած փորձագետները կասկածի տակ են առել ԿԺԴՀ-ի իշխանությունների հայտարարությունների իսկությունը՝ կապված ջրածնային ռումբի պայթյունի հետ:

 

 

Ամերիկյան ջրածնային ռումբի մշակողներից մեկը՝ Քեննեթ Ֆորդը կասկածելի է համարում հյուսիսկորեական իշխանությունների պնդումները: Նրա խոսքով՝ ջրածնային ռումբի համար՝ պայթյունը, որը տեղի է ունեցել հունվարի 6-ին, չափազանց թույլ սեյսմիկ ազդակ է ունեցել:

 

 

Այլ փորձագետներ մատնանշում են պայթած արկի թույլ հզորության վրա: Հարավկորեացի փորձագետների գնահատմամբ՝ այն կազմել է 6 կիլոտոն, ինչը գրեթե երեք անգամ ավելի քիչ է, քան Հիրոսիմայում 1945 թ. տեղի ունեցած պայթյունի հզորությունը, մինչդեռ ջրածնային ռումբն ավելի հզոր պետք է լինի:

 

 

Որոշ փորձագետներ համաձայն են այն ենթադրությանը, որ հյուսիսկորեացի զինծառայողները կարող էին փոքր քանակությամբ տրիտիում կամ դեյտերիում (ծանր ջրածին) ավելացնել լիցքի մեջ, ինչը պայթած ռումբը ջրածնային չի դարձնում: