Համաշխարհային բանկը հրապարակել է աշխարհի երկրների նախորդ և գալիք մի քանի տարիների համար համախառն ներքին արդյունքի ցուցանիշները և կանխատեսումները։ Բանկի փորձագետները Հայաստանում այս տարվա համար կանխատեսել են ՀՆԱ-ի 2.2, 2017թ.-ի համար՝ 2.8 տոկոս աճ, իսկ 2018թ-ին այդ ցուցանիշը կկազմի 3 տոկոս։

 

 

Ըստ նրանց կանխատեսումների՝ Ռուսաստանում այդ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, մինուս 0.7, այնուհետեև՝ պլյուս 1.3 և 1.5 տոկոս, Թուրքիայում՝ 3.5, 3.5 և 3.4 տոկոս, Վրաստանում 2016թ. ՀՆԱ-ն կաճի 3, 2017թ.՝ 4.5, իսկ 2018թ.՝ 5 տոկոսով, իսկ Ադրբեջանում, համապատասխանաբար, 0.8, 1.2 և 2.7 տոկոս։