Կանխատեսվում է, որ գալիք տարվա սկզբին 2014թ. սկզբի համեմատ Հայաստանում գյուղատնտեսական անասնագխաքանակը կաճ 2-5%-ով, և տավարի գլխաքանակը կկազմի շուրջ 695 հազ., ոչխարների և այծերի քանակը՝ 750 հազ., խոզերինը՝ 145 հազ., իսկ թռչունների ընդհանուր քանակը կկազմի մուրջ 5 միլիոն: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

 

«Գլխաքանակի ավելացման հետ մեկտեղ աճել են նաև կենդանական ծագման արտադրանքի ծավալները: Այս տարվա արդյուքներով' կարտադրվի շուրջ 165 հազար տոննա միս, որը 18 հազար տոննայով ավելին է նախորդ տարվա ցուցանիշ, նաև կարտադրվի 718 հազար տոննա կաթ, որը 61 հազար տոննայով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից, և 644 միլիոն ձու, որը 28,8 միլիոնով ավելի է նախորդ տարվա քանակից», - կանխատեսեց Գրիշա Բաղիյանը:

 

Նախարարի առաջին տեղակալը հայտնեց նաև, որ այս տարի անասնապահության ոլորտում իրականացվել են տոհմային բարելավման և տավարաբուծության ծրագրեր: Վերիջինս իրականացվում է դեռ 2007 թվականից, որի շրջանակներում եվրոպական երկրներից ձեռք է բերվել 1811 գլուխ ցեղային երինջ, և դրանք երկարաժամկետ վճարման պայմաններով տրվել են գյուղացիական տնտեսություններին:

 

«Շուրջ 65 տնտեսվարող սուբյեկտ ապահովվեց վերոհիշյալ բարձր ցեղատու երինջներով, արդյունքում' տնտեսություններում ունեցանք բարձր մթերատու հորթեր, որոնցից շուրջ 1000-ը վաճառվեցին գյուղացիական տնտեսություններին, իսկ «Ագրոհոլդինգ», «Արզնի» և «Վամաքս» տնտեսությունները, իրենց հերթին, Վրաստանում վաճառեցին 200 գլուխ բարձր մթերատու երինջ, որոնք հարմարված են տեղային պայմաններին: Մեր հանրապետության անասնաբուծության ոլորտում առաջին դեպքն էր, երբ երինջներ են վաճառվում հարևան հանրապետությունում», - նշեց Գրիշա Բաղիյանը:

 

Մասնագետի հավաստմամբ' Հայաստան տեղափոխված և տեղում բարելավված երինջների կաթնատվությունը այս տարի հասել է 6-8 հազար լիտրի, որը 2-3 անգամ գերազանցում է հանրապետությունում գրանցված միջին տարեկան ցուցանիշը: Իսկ առանձին կովերի մոտ այդ ցուցանիշը տարեկան կազմեց 10-11 հազ. լիտր: Բացի տավարաբուծությունից, այս տարի աշխատանքներ իրականացվեցին խոզաբուծության, ոչխարաբուծության ոլորտներում և այժմ հանրապետություն շարունակվում են ներկրվել բարձր մսատու մայրեր:

 

Այս տարի գյուղատնտեսության նախարարությունը անասնապահության ոլորտում իրականացրած նոր քաղաքականություն շրջանակներում, բացի տոհմային երինջների ներկրումից, իրականացրել է նաև նոր տիպային ֆերմաների կառուցման ծրագիր, որտեղ, փոխնախարարի խոսքով, բոլոր աշխատանքները ավտոմատացված են. ստեղծվեցին եվրոպական չափանիշներին համապատասխանող ավտոմատացված համակարգերով գործող ֆերմաներ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, ֆերմա է կառուցվում է Վայոց ձորի մարզում: