«Թագավոոո՜ր»,- այսօր Մուսալեռում այսպես դիմավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս ուղղեց. «Թագավորը ես չեմ, այս երեխեքն են»: Նախագահի թեկնածուն մուսալեռցիներին վստահեցրեց, որ շատերը զգում են՝ փետրվարի 18-ին մի նոր տեսակի հայկական զարթոնք է լինելու՝ Մուսալեռան ոգով: Հայկական ընտրական հեղափոխություն է լինելու: Նա Մուսալեռում էլ կրկնեց՝ «Սա պայքար չէ Րաֆֆիի ու Սերժի միջեւ: Պարոն Սարգսյանը չնեղանա իմ խոսքերից: Իմ խոսքերը բարի են, ժպիտով են, բայց շատ խիստ են, որովհետեւ այլեւս պիտի թույլ չտանք, որ հայ մարդը իր գյուղում եւ իր հայրենիքում ապրի ողորմությամբ, խեղճուկրակ, անգործ, անարդարության մեջ եւ արտագաղթով: Ինքը բարի մարդ է, բայց ամեն մեկիս մեջ կա չարը, էդ վախը, փոքրությունը: Նաեւ իմ մեջ էլ կա: Բայց ես հաղթահարում եմ դա: Բայց ինքը պետք է դա հաղթահարի ժողովրդին վախեցնելու, ժողովրդին վերեւից նայելու, ժողովրդի քվեն տանելու այդ ահավոր սովորությունը: Ասում են, որ ժողովրդին մենք բաժան-բաժան անում ենք, երբ այդ տղաներն ու աղջիկները ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ կանգնեցին Մարտի 1-ին՝ փրկելով թե՛ քաղաքացու, թե՛ ոստիկանի կյանքը: Մ՞ենք ենք, որ բաժան-բաժան ենք անում: Ո՛չ, երբե՛ք: Մենք ժողովրդին միացնում ենք: Միացնում ենք, ոչ թե անձի շուրջ, հարստության շուրջ, ոչ թե կուսակցական կեղծ դրոշի շուրջ, այլ մեր պետական դրոշի, ժողովրդի հեռանկարի շուրջ: Որքան շուտ հասկանան բոլորը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, անկուսակցական, որ ժողովուրդը գնում է հաղթանակի, այդքան ավելի լավ»: Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ առ մեկ անդրադարձավ գործող նախագահի քննադատություններին, որոնք առնչվում էին իր խոսքերին. «Պարոն հարգելի նախագահն իրեն թույլ տվեց ասել, կամ իր համար գրեցին՝ ես վստահ չեմ, որ արկածախնդրություն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն: Ես նրա հետ համաձայն չեմ: Ես գտնում եմ, որ արկածախնդրություն է նրա քաղաքականությունը, որ մեզ բերել է Թուրքիա-Հայաստան աններելի հակասահմանադրական, բոլշեւիկաթուրքական պրոտոկոլների՝ արձանագրությունների ստորագրման: Աններելի է այդ քաղաքականությունը, որ խորացնում է իր նախորդներից ժառանգած մադրիդյան սկզբունքը, որ ուզում է հայրենիք վերադարձնել, հանձնել, գաղթականների իրավունք չճանաչել: Արկածախնդրություն է նրա կողմից եւ Եվրոպայի կողմից, Ռուսաստանի կողմից, որ Կոսովո ու Աբխազիա են ճանաչում, բայց մի րոպե ստալինյան ժառանգությունը ով առաջին անգամ հարցականի տակ դրավ, ասաց, որ ես կորցրել եմ Արեւմտյան Հայաստան, բայց պաշտպանում եմ իմ հայրենիքը, ասում եմ՝ ոչ Ստալինին: Հայ ժողովուրդը, հենց Մուսալեռը զոհ տվեց, ամբողջ հայությունը զոհ տվեց, որ պաշտպանենք հայրենիքը: Ինքը՝ պարոն Սարգսյանը, նույնպես մեծ ավանդ ունեցավ: Եվ ինչպե՞ս է իրեն թույլ տալիս ասել, որ սա արկածախնդրություն է: Արկածախնդրությունը մադրիդյան սկզբունքն է, արկածախնդրությունն է Կոսովոն ճանաչելը, Աբխազիան, բայց ոչ ԼՂՀ-ն: Նոր նախագահությունը, ունենալով ժողովրդի վստահության քվեն, պիտի չվախենա: Պիտի ունենա շատ նորմալ հորիզոնական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի հետ, Պարսկաստանի հետ: Ոչ թե Հայաստանը պետք է ինչ-որ գերտերությունների միջեւ ճամբարախաղ խաղա»: Րաֆֆի Հովհաննիսյանը մուսալեռցիներին վստահեցրեց, որ եթե նախագահն ընտրվի ժողովրդի քվեով, Թուրքիան պիտի ճանաչի Ցեղասպանությունը, կամ էլ Հայաստանի նախապայմանը լսի. «Աշխարհը պիտի հասկանա, որ Հայաստանը, չնայած փոքր երկիր է, բայց եւս ունի ազգային շահ ավելի շատ, քան Կոսովոն»:
Առաջարկում ենք նաև
26/02/13 22:14
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է հաղթել մեկ ամսում
26/02/13 20:12
«Եթե անելիք և ասելիք ունես՝ սպասում եմ, այլևս «եթե»-ներ և «բայց»-եր չկան». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին
06/02/13 20:06
Մեր հիմնական մրցակիցը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ սեփական վախը, սեփական խանդը. Րաֆֆի Հովհաննիսյան
31/01/13 23:12
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արմավիրի մարզի 4 գյուղերում
31/01/13 19:26
Րաֆֆի Հովհաննիսյան. Նախագահի թեկնածուն Աստծո հրեշտակ չէ
25/01/13 11:20
Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպեցինք Նորք-Մարաշ բարձրացող թիվ 22 միկրոավտոբուսում, հաջորդը...
24/01/13 19:51
«Ձեզանից գոնե մեկը հաց չուտի», ասել է Սերժ Սարգսյանը
23/01/13 20:17
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «զապչաստի» խանութից, վարսավիրանոցից դեպի նախագահական (լուսանկարներ)
22/01/13 10:24
Ռ-Էվոլյուցիա . Րաֆֆի Հովհաննիսյան
21/01/13 18:02
Քարոզարշավ. հացադուլից մինչև վերին Արտաշատ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան