Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը 9 ժամվա ընթացքում եղավ Արմավիրի և Արարատի մարզի 10 համայնքներում: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում էր փոփոխություններ իրականացնել մարդկանց կյանքում. վերջ կդրվի աղքատությանը, գործազրկությանը և արտագաղթին:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց Արմավիրի և Արարատի մարզպետներին և որոշ համայնքապետերի՝ հրաժարական ներկայացնել, հայտարարեց, որ պատասխան են տալու բոլոր ընտրակեղծարարները:
Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը լինելու է Սյունիքի մարզում, իսկ փետրվարի 28-ին հանրահավաք է անցկացնելու Երևանում' Ազատության հրապարակում: Հովհաննիսյանն ամեն անգամ դիմելով ներկաներին՝ կոչ էր անում աջակցել իրեն, խոստանալով, որ եթե ոչ մեկ շաբաթում, ապա մեկ ամսում ինքը հաջողության է հասնելու' հաղթանակ է լինելու: