Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաքի ընթացքում զբաղվել են դահուկասպորտով և հոկեյ են խաղացել:

 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովն անդրադառնալով հավաքին՝ նշել է.

 

«Ես կյանքում հավանաբար երկրորդ անգամ էի դահուկների վրա կանգնում: Առաջին անգամ դա եղել է դպրոցում, սակայն արդեն անցել է 20 տարի: Շատ հավանեցի: Ֆիզիկապես բարդ էր, սակայն դրական էմոցիաներ ստացա: Հավաքը հետաքրքիր է: Հենց այն է, ինչ պետք է արձակուրդից հետո: Հասցրել ենք նաև հոկեյ խաղալ, ես սիրում եմ հոկեյ: Դահուկասպորտը ևս խորթ չէր ինձ, բոլորս հաջողությամբ հաղթահարեցինք տարածությունը»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: