Սիրելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ հունվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամը 10.00-ին Երևանի Ս. Հովհաննես եկեղեցի կբերվի Սրբի շնորհաբաշխ աջը: Ժամը 10.30-ին այս եկեղեցում Տ. Անուշավան քահանա Կոշեցյանը կմատուցի ուխտի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի նախատեսվում է մատաղի հյուրասիրություն: Այս մասին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից: 

 

Հավատավոր ժողովուրդը հնարավորություն կունենա իր խոնարհումը բերելու Ս. Հովհաննես Մկրտչի սուրբ մասունքին, որը եկեղեցում կմնա մինչև ժամը 17.00:

 

Qahana.am