ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես Mediamall.am-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասված է.

 

 

«Ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»։