Հունվարի 13-ին մահացած հղի կնոջ ամուսինը երեկ փորձել է հաշվեհարդար տեսնել կնոջ մահվան համար, իր կարծիքով, պատասխանատու բժշկից:

 

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հղի կնոջն օրեր առաջ կորցրած 27-ամյա տղամարդը երեկ երեկոյան գնացել է «Արմավիր» ԲԿ և հիվանդանոցի բժիշկ-թերապևտ Անդրանիկ Ցոլակի Պապոյանին մեղադրելով կատարվածի համար՝ կոտրել է նրա աշխատասենյակի դռան բռնակը:

 

Հիվանդանոցի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, ովքեր հաղորդում են ընդունել երիտասարդից:

 

Ըստ մահացած կնոջ հարազատների՝ 2015թ. դեկտեմբերի 26-ին, հղի կինը՝ Ա.Դանիելյանը, «հարբուխ» ախտորոշմամբ ընդունվել է «Արմավիր» ԲԿ ծննդատուն, որտեղ 2 օր անընդմեջ նրան զննել է բժիշկ Ա.Պապոյանը և տեղեկացրել, որ ամեն ինչ նորմալ է, և միայն երրորդ օրն է հղի կնոջը ենթարկել ռենտգեն հետազոտման, որի արդյունքում վերջինիս մոտ ախտորոշվել է երկկողմանի սուր թոքաբորբ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում