Մոռացել էի, որ Մովսիսյանը «Սպարտակի» խաղացող է: Այս մասին ասել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստավոյը՝ անդրադառնալով Մովսիսյանի տեղափոխությանը:
«Ելնելով այն բանից, որ վերջին կես տարում Յուրա Մովսիսյանը վատ էր խաղում և հազվադեպ էր գոլ խփում, դժվար թե նրա հեռանալը կորուստ լինի «Սպարտակի» համար: Սրա հետ կապված էլ հավանաբար ձեռք բերվեց Զե Լուիշը: Ես մոռացել էի, որ Մովսիսյանը «Սպարտակի» խաղացող է»,- Մոստովոյի խոսքը մեջբերում է championat.com-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողն առաջիկա տարին վարձավճարով կխաղա «Ռեալ Սոլթ Լեյքում»: