Այսօր Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ էդգար Մանուչարյանը և Արթուր Սարկիսովը, տոնում են իրենց ծննդյան տարեդարձը:

Երկու խաղացողներն էլ նշում են իրենց 29-ամյակը:

Mediamall.am-ը շնորհավորում է ֆուտբոլիստներին, բազմաթիվ գոլեր ու հաղթանակներ մաղթում ազգային ընտրանում և իրենց ակումբներում:

Ֆուտբոլիստներին շնորհավորել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան.

«Սարկիսովին մաղթում ենք հեռու մնալ վնասվածքներից և բազմաթիվ գոլեր ֆուտբոլային կարիերայի ընթացքում: Մանուչարյանին ցանկանում ենք քաջ առողջություն և նորանոր հաջողություններ ֆուտբոլային կարիերայի ընթացքում»,- ասված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:

Սարկիսովին շնորհավորել է նաև ռուսական ակումբը, որի ուղերձում ասված է.

«Մաղթում ենք քաջ առողջություն, ընտանեկան բարեկեցություն, կյանքում միայն ուրախ իրադարձություններ: Խաղադաշտում թող քո կողքին լինի հաջողությունը: Ուրախացրու մեզ քո խաղով և գոլերով, միայն հաղթանակ՝ թիմի հետ»: