Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովի ծննդյան 28 ամյակն է:

Լուրեր.com-ը շնորհավորում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին և մաղթում բազմաթիվ գոլեր և մասնագիտական բազում հաջողություններ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է  նաև «Վոլգան»:

«Արթուր, քեզ մաղթում ենք քաջառողջություն, բազմաթիվ ուրախ պարհեր, ընտանեկան երջանկություն: Շարունակիր ուրախացնել մեր երկրպագուներին քո խաղով: Ցանկանում ենք շատ գեղեցիկ, կարևոր գոլեր: Միայն հաղթանակներ՝ Հայաստանի հավաքականի և «Վոլգայի» հետ,- ասվում է ռուսական ակումբի ուղերձում:

Ստորև կարող եք դիտել Սարկիսովի բոլոր գոլերը՝ ընթացիկ մրցաշրջանում, «Վոլգայի» կազմում: