Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդները շարունակում են առողջացմամբ դուրս գրվել, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվում է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։ Հունվարի 20-ին հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 174 քաղա քացի։ Նրանցից 129-ը մինչև 18 տարեկան են։ 82-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը' երեխաներ։ Արհեստական շնչառության սարք է միացված 6 հիվանդի:

 

 

Ըստ գերատեսչության' հունվարի 20-ինարձանագրված մահվան երկու դեպքերը պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով: