Գործազուրկների թիվն աշխարհում 2016-2017 թվականներին կշարունակի աճել եւ այդ ժամանակաշրջանում կգերազանցի 200 միլիոնը: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) այս կանխատեսումն Է բովանդակում զբաղվածության ոլորտի միտումների վերաբերյալ զեկույցը, որը հունվարի 19-ի ուշ երեկոյան հրապարակվել Է Ժնեւում:

 

 

Փաստաթղթում նշվում Է, որ 2015 թվականին համաշխարհային տնտեսության աճը կազմել Է 3,1 տոկոս, ինչը 0,5 տոկոսով պակաս Է, քան կանխատեսվում Էր մեկ տարի առաջ: «Տնտեսության այս թուլացումը» հանգեցրել Է «գործազրկության աճի շարունակման», որը հասել Է 197,1 միլիոնի: Սա գրեթե 1 միլիոնով ավելի Է, քան 2014 թվականին, եւ 27 միլիոնով ավելի՝ մինչճգնաժամային 2007 թվականից, ասված Է հաղորդագրության մեջ: «Ամենավերջին կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին աշխարհում գործազրկության աճ Է սպասվում մոտավորապես 2,3 միլիոնով ու եւս 1,1 միլիոնով՝ 2017 թվականին», այսինք ն՝ համապատասխանաբար մինչեւ 199,4 միլիոն եւ 200,5 միլիոն, նշել են փորձագետները:

 

 

ԱՄԿ-ում դրա գլխավոր պատճառները համարում են տնտեսական աճի տեմպերի դանդաղումը զարգացող տնտեսությամբ երկրներում, մասնավորապես, Չինաստանում, ինչպես նաեւ հումքի գների նվազումը, որը հարվածել Է հումքային ապրանքների այնպիսի խոշոր արտահանողների, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Բրազիլիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: