Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը: Ավելի քան 367 հազարը մահացել է: Այս մասին հայտնում Է Ջոն Հոփքինսի անվան համալսարանը: Ըստ աղբյուրի՝ վարակվածության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 1760740, գրանցվել է 103 հազար մահ:
ԱՀԿ-ը COVID-19 կորոնավիրուսի բռնկումը մարտի 11-ին համարել է համավարակ: