ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ խոզի միսը կամ մսամթերքը չի կարող հանդիսանալ H1N1 տեսակի՝ պայմանականորեն «խոզի գրիպ» անվանումը կրող վարակի պատճառ:
Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը՝ ՍԱՊԾ մասնագետները պարզաբանում են, որ մսամթերքից հնարավոր չէ մարդուն վարակ փոխանցել և որ անհանգստության պատճառ չկա: Հավելենք, որ այս անունը 2009 թվականին շրջանառության մեջ էր դրվել պայմանականորեն, հետագայում գիտականորեն կիրառում է ստացել է H1N1 անունը:
Գրիպի այս ենթատեսակը 2010 թվականից դասվել է մարդուն բնորոշ սեզոնային A տիպի գրիպների շարքին: